Կարևոր իրադարձություններ

Վարորդների վարքագծում վատ իմաստով փոփոխություններ են տեղի ունեցել. Ոստիկանություն

15 Նոյեմբեր, 2018 13:24
Վարորդների վարքագծում վատ իմաստով փոփոխություններ են տեղի ունեցել. Ոստիկանություն

Մեր ուսումնասիրությունների համաձայն արագաչափերի տեղադրումը 2012 թվականից ի վեր կրճատել է մահերի թիվը 11 տոկոսով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ–ում  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց  հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

«Եթե այսօր տարեկան միջինը ունենք 300 մահ, ապա արագաչափերի բացակայության դեպքում այս թիվը 11 տոկոսվ ավելի կլիներ։ Սա միանշանակ եզրահանգում է»,–ասաց նա։

Հովհաննես Քոչարյանի խոսքով, իրենք այն կարծիքին չեն, որ արագաչափերը պետք է թվով ավելանան. «Մենք այն կարծիքին չենք, որ արագաչափերը պետք է թվով ավելանան, հակառակը՝ մենք եկել են այն եզրահանգման, որ պետք է մոնիտորինգ անցկացվի արագաչափերի տեղակայման անհրաժեշտությունը որոշելու համար եւ վթարածին տեղանքներում, հաշվի առնելով երթեւեկության իրական սպառնալիքների առկայությունը, տեղադրվեն արագաչափեր։ Եվ կարծում եմ, որ արագաչափերի քանակը էականորեն կկրճատվի»։

 Երթեւեկության անվտանգության ոլորտում հեղափոխությունից հետո կիրառված մեղմացումները անհնագստացնող են.«Քաղաքական փոփոխություններից հետո ոստիկանությունը որոշակիորեն մեղմացրեց պատասխանատվության քաղաքականությունը այդ ոլորտում, բայց արդյունքները մեզ հանգիստ մնալ թույլ չի տալիս։ Այս մեղմացումների արդյունքում մենք հասկացանք, որ վարորդների վարքագծում վատ իմաստով փոփոխություններ են տեղի ունեցել եւ արագաչափերի զսպող նշանակությունը մեզ համար ակնառու է,- ասաց Հովհաննես Քոչարյանը

 

Լրահոս

Դիտել ավելին