Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Գյուղարտադրանքի իրացումը չի ազատվի ավելացված արժեքի հարկից. Կառավարությունը մերժեց Գորգիսյանի առաջարկը

15 Նոյեմբեր, 2018 13:05
Գյուղարտադրանքի իրացումը չի ազատվի ավելացված արժեքի հարկից. Կառավարությունը մերժեց Գորգիսյանի առաջարկը

Կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 15-ի իր նիստում մերժեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից:

նախաձեռնության մեջ ասվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն գյուղացին գյուղմթերքի իրացման դեպքում ազատված է ԱԱՀ վճարումից: Այսօր պարտադրվում է, որ առեւտրային ցանցերը որոնք ՀՀ-ում համարվում են տեղական գյուղմթերքների եւ մսամթերքների ամենամեծ սպառողները այդ ապրանքները վաճառեն ԱԱՀ-ով, որը բերել է վերը նշված ապրանքների նվազագույնը 20-30 տոկոս թանկացմանը: Ստեղծված իրավիճակից ՀՀ ում աճել է Բելառուսից եւ ՌԴ-ից մսամթերքի ներկրումը: Արդյունքում ստացվում է, որ մեր տեղական մսամթերքը վաճառվում է սուպերմարկետներում նվազագույնը 3.600-ից 3700 դրամով, իսկ բելառուսականը 2800-2900 ՀՀ դրամով: Նույն պատկերը տիրում է նաեւ հայկական միրգ բանջարեղենի շուկայում:

Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ այլ հավասար պայմաններում հարկային համակարգը նույնն է եւ եթե խախտում չկա, հարկերը չեն կարող ազդել գնի վրա: Նա նշեց, որ խնդիրն այն է, որ ներկրվող ապրանքի գինն ավելի ցածր է, որի պատճառն այն է, որ մեր գյուղատնտեսությունը բավարար չափով արտադրողական չէ եւ մրցունակ գներով չի կարողանում իրացում ապահովել: Ջանջուղազյան ասաց, որ եթե այս նախագիծն ընդունվի, իրենք դրանով կսուբսիդավորեն գյուղատնտեսությունը եւ ավելի թույլ կլինի ձգտումն՝ ունենալ մրցունակ արտադրանք:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին