Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Սա ընդամենը խաղ է․ Զարուհի Փոստանջյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

15 Նոյեմբեր, 2018 12:14
Սա ընդամենը խաղ է․ Զարուհի Փոստանջյանը՝  ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

 ԱԺ արտահերթ ընտրություններում կեղծիքի մթնոլորտ է տիրում, ինչպես Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի»  կուսակցության  հիմնադիր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին։

«Նորից նույն մթնոլորտը կդրսևորվի երկու կողմերի  միջև՝  հայհոյանք, սևի  և սպիտակի բաժանում, արդեն դերերը բաժանել են․ մեկը ընդդիմություն է, մյուսը՝ իշխանություն, մեկը դուխով է, մյուսը՝ խելքով, բայց երկուսն էլ նույն համակարգն են ներկայացնում: Եթե ասում են, թե  իրապես տեղի է ունեցել հեղափոխություն, բայց մենք տեսնում ենք, որ տապալված ռեժիմը արդեն խելքով է հանդես գալիս՝ արդեն որպես ընդդիմություն, ապա հասկանում ենք, որ սա ընդամենը խաղ է»,- նշեց նա:

Փոստանջյանի խոսքով՝ արդի քաղաքական համակարգը հնարավորություն չի ընձեռելու քաղաքական մրցակցության համար, ուստի իրենք գտնում են, որ  դա նպաստելու է ավտորիտար համակարգի վերակենդանացմանը․ «Այս պարագայում մեր քաղաքական դիրքորոշումը հնարավոր չէ հնչեցնել,  քանի որ տեղի է ունենալու հայհոյախառը աղմուկ և դրա ներքո հնարավոր չէ քաղաքացիներին առաջարկություն անել և քո դիրքորոշումը քարոզել»,- հավելեց նա։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին