Կարևոր իրադարձություններ

Խնդիր ենք դրել անցկացնել 3-րդ հանրապետության ամենաորակյալ ընտրությունները․ Փաշինյան

15 Նոյեմբեր, 2018 11:30
Խնդիր ենք դրել անցկացնել 3-րդ հանրապետության ամենաորակյալ ընտրությունները․ Փաշինյան

 

Պետք է բացառվի արչական ռեսուրսի կիրառումը գալիք խորհրդարանական ընտրություններում, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ընտրողների կարծիքները պետք է ձեւավորվեն քարոզչության հիման վրա․  «Ուղղորդում չի լինելու, չի լինելու «ասողների» ինստիտուտը: Պետք է բացառենք քվեաթերթիկը սխալ տրցակում դնելու անգամ մեկ դեպքը: Նման փորձ անողներին կհակազդի օրենքը՝ ողջ ուժով։

«Մենք լիարժեք թեւակոխել ենք նախընտրական փուլ, քանի որ ավարտվել է քաղաքական ուժերի գրանցումը: Ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը: Ընդունված է ասել, որ մենք խնդիր ենք դրել անցկացնել 3-րդ հանրապետության ամենաորակյալ ընտրությունները: Պետք է անցկացնենք ընտրություններ նաեւ միջազգային չափանիշներին համապատասխան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը ՀՔԾ պետին և ոստիկանապետին հանձնարարեց ընտրակաշառքների բաժանման դեպքերը կանխել, իսկ բացահայտելու դեպքում առաջնորդվել օրենքի ամբողջ ուժով․ «Պետք է ապահովենք քաղաքական ուժերի միջեւ հավասար մրցակցությունը: Որեւէ քաղաքական ուժի առջեւ դահլիճի սահմանափակում չի դրվելու,- հավելեց նա:

 

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին