Կարևոր իրադարձություններ

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի բուքմեյքերական ընկերություններն արգելող նախագծի քվեարկությանը

15 Նոյեմբեր, 2018 11:16
«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի բուքմեյքերական ընկերություններն արգելող նախագծի քվեարկությանը

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ քառօրյա նիստում շարունակվում է ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և  Միհրան Հակոբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծի քննարկումը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրենց խմբակցությունը չի մասնակցելու նախագծի քվեարկությանը․ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու պարոն Ֆարմանյանի նախագծի քվեարկությանը, որովհետև մենք ողջամիտ մտահոգություններ ունենք, որ նախագիծն ուղղակիորեն չի պատկերացնում այն քաոսը, որն առաջանալու է դրա ընդունումից հետո, բերելու է բացարձակ «բեսպրեդելի» այն ոլորտում, որը դուք փորձում եք կարգավորել»,- ասաց նա:

«Մեր առաջարկը շատ պարզ է՝ հանե՛ք քվեարկությունից նախագիծը, եկե՛ք ստեղծենք հաջորդ խորհրդարանում աշխատանքային խումբ և ավելի հանգամանորեն քննարկելով ոլորտը և ռիսկերը հաշվի առնելով՝ նախագիծ ընդունենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է արգելել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում ինչպես գրասենյակների, այնպես էլ օնլայն տիրույթում:

 

Լրահոս

Դիտել ավելին