Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախում

15 Նոյեմբեր, 2018 10:41
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախում

Նոյեմբերի 14-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Հաթերք գյուղի բնակիչ, 53-ամյա Դավիթ Վանյանը Մարտակերտ-Հաթերք ավտոճանապարհի Հաթերք գյուղի վարչական տարածքում իր վարած Opel Astra մակնիշի 35 AA 487 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլորվել ձորը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, ՀՀ քաղաքացիներ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 57-ամյա Վարազդատ Մանուկյանը և Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ, 33-ամյա Անդրանիկ Շահինյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Դ. Վանյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Փաստի առթիվ Արցախի Հանրապետության ոստիկանության քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին