Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

«Լինելու ենք երկխոսության պատրաստ ընդդիմություն, բայց․․․»․ Վիգեն Սարգսյան

15 Նոյեմբեր, 2018 10:21
Հեղինակ՝ Վիգեն Սարգսյան
«Լինելու ենք երկխոսության պատրաստ ընդդիմություն, բայց․․․»․ Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Լինելու ենք կառուցողական և երկխոսության պատրաստ ընդդիմություն: Բայց կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորը` Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիր չէ:

Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է: Ընդ որում, ոչ էլ միակ հարցն է` էլի են լինելու: Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, Ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվելու այդ վտանգներին: 

Չի՛ կարող լինել մասնակի լուծում: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում: Պատերազմի և խայտառակության միջև երբեք չե՛նք ընտրելու խայտառակությունը, քանի որ այդ դեպքում ստանալու ենք երկուսն էլ: ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն ունենալով Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումն որպես իր օրակարգի 1-ին կետ: ՀՍԿԵԼՈՒ ԵՆՔ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին