Կարևոր իրադարձություններ

Փաստորեն, հեղափոխությունը հասավ նաեւ Ղարաբաղ. «Հրապարակ»

15 Նոյեմբեր, 2018 08:02
Փաստորեն, հեղափոխությունը հասավ նաեւ Ղարաբաղ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Փաստորեն, հեղափոխությունը հասավ նաեւ Ղարաբաղ։ Նոյեմբերի 14-ին Արցախի Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույց: Կազմակերպիչներից Ալեքսեյ Բալայանը Ֆեյսբուքում կոչ է արել թոթափել վախը եւ միանալ ցուցարարներին: ՖԲ իր էջում վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը կազմակերպիչներին մեղադրել է տարիներ շարունակ հողի վարձավճարը չմուծելու մեջ, հիշեցրել, որ Բալայանը մի քանի անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության: Ալեքսեյ Բալայանը հայտնի ազատամարտիկ Վլադիմիր Բալայանի որդին է: Արցախյան պատերազմի վետերան է ցույցի մյուս կազմակերպիչը՝ Գրիշա Միրզոյանը եւս»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին