Կարևոր իրադարձություններ

Ժողովուրդն ազատ և արդար կերպով կընտրի իր սրտի ուզած իշխանություններին, հետո կհիասթափվի.քաղաքական վերլուծաբան

14 Նոյեմբեր, 2018 21:35
Ժողովուրդն ազատ և արդար կերպով կընտրի իր սրտի ուզած իշխանություններին, հետո կհիասթափվի.քաղաքական վերլուծաբան

Մեր պատմությամբ պայմանավորված մեզ մոտ հասարակական մտածողության աղավաղումը սոսկալի չափերի է, և ժողովրդին ընտրությունների տանելը ճիշտ չէ,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

Վերլուծաբանի խոսքով ՝ Հայաստանում, ժողովուրդը քաղաքական մտածողություն չունի:

Արծրուն Պեպանյանը Shabat.am-ին ներկայացրեց պատմական իրադարձություններ՝ որոնք իր դիտարկմամաբ փաստում են հայ ժողովրդի քաղաքական մտածողություն չունենալու հանգամանքը:

Որպես առաջին փաստ, վերլուծաբանը ներկայացրեց աշխարհահռչակ հնագետ Ֆոն Լուշանի կարծիքը.

« Նա 19-րդ դարի վերջին պեղումներ է արել Արևմտյան Հայաստանում, շփվել բնակիչների հետ: Նա գրել է, թե հայերը քաղաքական հարցերում դմբո ժողովուրդ են: Իսկ ահա մեր մեծ մտածողներից Հայկ Ասատրյանը 90 տարի առաջ գրել է, թե հայերը քաղաքական համակարգային մտածողություն չունեն, քաղաքական համակարգեր անկարող են ստեղծել ու դեգերում են խեղդող մտավոր մակերեսայնության մեջ: Այս երևույթի պատճառը կարծում եմ հազար տարի պետություն չունենալը, քաղաքական հարցերով չզբաղվելն է: Կարող եմ ավելի թարմ փաստեր բերել: Մեր ժողովուրը մերժեց Կարեն Դեմիրճյանին՝ թյուրիմացաբար նրան բոլոր դժվարությունների պատճառ համարելով, բայց հետո գնաց, նրան խնդրեց, որ ետ գա: Հետո նույն այդ ժողովուրդը ձեռքերի վրա իշխանության բերեց Տեր-Պետրոսյանին, որոշ ժամանակ անց մերժեց նրան, ապա գնաց, նրան խնդրեց, որ ետ գա: Հիմա էլ ձեռքերի վրա իշխանության է բերել Փաշինյանին, ու դա այն դեպքում, երբ Փաշինյանը ընդդիմադիր շարժման ընթացքում այդպես էլ բառ չասաց երկրի վատ վիճակի իրական պատճառների, դրանք հաղթահարելու եղանակի, ապագա երկրի ուրվագծի մասին: Քաղաքական մտածողություն ունեցող ժողովուրդը այլ կերպ կվարվեր »:

Արծրուն Պեպանյանի կարծիքով ՝ ընտրությունների միջոցով հնարավոր չէ երկրում և ժողովրդի մեջ ինչ-որ բան փոխել:

Հարցին՝ եթե ոչ ընտրությունների միջոցով, ապա ինչպես կարելի է վերափոխել երկիրը, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց.

«Միանգամից ողջ ժողովրդին վերափոխելը գրեթե անհնար գործ է: Այդ մասին մանրամասն կա իմ «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքում: Վերափոխման թերևս միակ ուղին ներքևից վերափոխումն է:

Արծրուն Պեպանյանի խոսքով, կարող է լինել քաղաքական հոսանք, որը երկրին և ժողովրդին կարող է վերափոխել՝ չլինելով իշխանություն: Համաշխարհային փորձը քննելով, նա առաջարկեց իր տեսակետը.

«Առաջարկում եմ ահա արդեն տասը տարի. ի հայտ է գալիս երկրի վիճակով մտահոգ ընտրանի, պարզում է երկրի վիճակի իրական պատճառները, գտնում դրանց հաղթահարելու ուղին, ուրվագծում է երկրի ապագան՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքան վտանգները, ժողովրդի անցյալը, մշակում է երկիրը ներկա վիճակից դեպի ապագա տանող քայլերի համակարգը, քարոզչությամբ գտնում է համախոհներ, այդ համախոհներից առանձնացնում է առավել պատրաստվածներին և նրանցով հիմնում է միկրոհամայնք, որն ապագա պետության մանրակերտն է, փորձարկում է այն, իրականացնում անդամների անհրաժեշտ վերափոխում, , ընդլայնում է միկրոհամայնքը՝ վերափոխելով նոր ընդգրկվողնրին, միկրոհամայնքը շարունակաբար ընդլայնում է, դարձնում հասարակական կարծիքի ձևավորողներից, ,գործունեության ընթացքում ի հայտ է բերում սեփական կառավարիչների, ըստ անհրաժեշտության օգտվում է քաղաքականության գործիքներից, միկրոհամայնքի շուրջ համախմբում է առողջ նախաձեռնություններին, նրանց ևս վերափոխում, վերջնարդյունքում միկրոհամայնքը դառնում է հասարակական կարծիք ձևավորողը՝ նույնիսկ իշխանություն չլինելով, այդտեղից իշխանություն արդեն մեկ քայլ է, իշխանության գալով՝ ընտրանին միկրոհամայնքի ներքին օրենքները տարածում է արդեն ողջ ժողովրդի վրա՝ հենվելով վերափոխված զանգվածների վրա»:

 Այնուամենայնիվ, Արծրուն Պեպանյանը շեշտեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից շատ մեծ ակնկալիքներ ունի: Նրա խոսքով ժողովուրդն ազատ և արդար կերպով կընտրի իր սրտի ուզած իշխանություններին, հետո կհիասթափվի, քանի որ այսօրվա քաղաքական ողջ դաշտը չունի իրականության վերափոխման ռեալ ծրագիր և մտավոր մակերեսայնության տիրույթում է: Ու կմեռնի այն հեքիաթը, որ եթե ժողովրդին տրվի ազատ ընտրության իրավունք, ապա երկրի գործերը դեպի լավը կգնան: Դրանից հետո շատերը կգիտակցեն, որ ընտրությունների գնալու փոխարեն հարկավոր է լսել խելացիներին,- Shabat.am-ի հետ զրուցը եզրափակեց քաղաքական վերլուծաբանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին