Կարևոր իրադարձություններ

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

14 Նոյեմբեր, 2018 21:10
«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

ԱԺ արտահերթ ընտրություններում «Ազգային Առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է կին թեկնածու։

Կուսակցությունը ներկայացրել 94 հոգանոց համամասնական ցուցակ:

Ցուցակի առաջին տասնյակը ստորև.

1. Լուսինե Հարոյան

2. Սամվել Մելիքյան

3. Արամ Մանուկյան

4. Մանե Բաբայան

5. Հրայր Աղինյան

6. Հայկ Փայտյան

7. Աղավնի Օհանյան

8. Վիգեն Մովսիսյան

9. Վարդան Առաքելյան

10. Հասմիկ Աղինյան

Նշենք, որ «Ազգային Առաջընթաց» կուսակցությունը ստեղծվել է «Մենք ենք տերը մեր երկրի» շարժման եւ ԱՄՆ֊ում գործող «Հայոց համաժողով» կառույցի հենքի վրա։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից 19-ը ժամանակահատվածում:

 

Լրահոս

Դիտել ավելին