Կարևոր իրադարձություններ

ՕԵԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

14 Նոյեմբեր, 2018 19:59
ՕԵԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, ԿԸՀ փաստաթղթերը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մհեր Շահգելդյանը։

«Մենք պաշտպանել ենք հեղափոխությունն ու շարունակելու ենք պաշտպանել, սակայն մեր կուսակցությունը ներկայացնելու է իր մոտեցումները, տեսակետները»,– ասաց Մհեր Շահգելդյանը։


Նա չնշեց, թե ովքեր են ցուցակի առաջին հնգյակում, միայն ասաց, որ ընդգրկված են իրենց կուսակցության ներկայացուցիչներ Երեւանից եւ մարզերից։

 

Լրահոս

Դիտել ավելին