Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն Աժ արտահերթ ընտրություններին ակնկալում է շատ քվեներ

14 Նոյեմբեր, 2018 19:05
ՀՀԿ-ն Աժ արտահերթ ընտրություններին ակնկալում է շատ քվեներ

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ՀՀԿ ցուցակը ներկայացնելիս անդրադարձավ իրենց ակնկալիքներին ու շանսերին: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն թրծված է, իր ծրագրերն ու գաղափարները կարող է իրագործել խորհրդարանում, շատերն իրենց ուժի համակիրներն են, սպասում են իրենց խորհրդարանում, սպասում են՝ ՀՀԿ-ն առաջադրվի, որ ընտրեն:

Աճեմյանի կարծիքով, կլինի նորմալ քարոզարշավ, խաղի կանոնները չեն խախտի, իրար վրա ցեխ չեն շպրտի, դեբատներով, մարդկանց հետ զրույցներով, քաղաքակիրթ շփման պայմաններում կներկայացնեն ծրագրերը:

Պատգամավորը նշեց՝ ամեն ուժ, երբ գնում է ընտրությունների, մեծ ակնկալիքներ պետք է ունենա, կյանքն այնպիսին է, որ նաև անսպասելի դեպքեր են տեղի ունենում, սակայն եթե նորմալ պայմաններում կարողանան քարոզարշավ իրականացնել, կունենան մարդկանց այն շրջանակը, ովքեր իրենց ձայն կտան, ակնկալում են մեծ թվով քվեներ, և որ անպայման հանդես կգան խորհրդարանում, թե որ դիրքերից՝ Աճեմյանն ասաց, որ իրենք, թերևս, հանդես կգան ընդդիմադիր դիրքերից:

ՀՀԿ ցուցակում, ըստ Աճեմյանի, կան նոր մարդիկ և երկար ճանապարհ անցած մարդիկ: Նրա խոսքով՝ փորձը, հմտությունը քաղաքական գործչի համար կարևոր են, սակայն ցուցակում նաև նոր մարդիկ կան, որոնք թարմություն կբերեն:

Աճեմյանն ասաց, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը քարոզարշավին չի մասնակցելու: Ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, և բոլոր այն մարդիկ, ովքեր ընդգրկված են ցուցակում, քարոզարշավի մասնակիցը կլինեն:


Տարոն Մարգարյանի՝ ՀՀԿ ցուցակում ընգրկված չլինելու պատճառների մասին նա դժվարացավ խոսել, ասաց, որ նա Հայաստանում է, ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցել է, իսկ պատճառների մասին հորդորեց ճշտել իրենից:

 

Լրահոս

Դիտել ավելին