Կարևոր իրադարձություններ

Վերջին հորիզոնականում գտնվելը պայմանավորված է «ԽԾԲ»–ի նկատմամբ իշխանության վերաբերմունքով. Հրաչյա Հակոբյան

14 Նոյեմբեր, 2018 17:29
Վերջին հորիզոնականում գտնվելը պայմանավորված է «ԽԾԲ»–ի նկատմամբ իշխանության վերաբերմունքով. Հրաչյա Հակոբյան

6-րդ գումարման ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ընտրացուցակի վերջին հորիզոնականներում լինելը պայմանավորում է «ԽԾԲ»–ի (խնամի, ծանոթ, բարեկամ) հանդեպ գործող իշխանությունների ունեցած վերաբերմունքով։

«Նախորդ իշխանությունների մոտեցումը «ԽԾԲ»–ին իմացել ենք ինչպիսին է եղել, իսկ մեր իշխանության մոտեցումը «ԽԾԲ»–ին տեսնում ենք հենց այս հանգամանքով»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը։ Նա տեղեկացրեց, որ առաջդրվել է 3-րդ ընտրատարածքում, որտեղ առաջադրվել են նաև Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը և Էրիկ Գրիգորյան։

Պատգամավորը կատակեց, ասելով․ «Հայերեն ասած, չենք նեղվում»։

Հակոբյանը համակարծիք չէ, որ  Նիկոլ Փաշինյանի մերձավոր լինելը իրեն կօգնի ռեյտինգայինով շատ ձայներ հավաքել, հակառակ պարագայում՝ երևի կարտագաղթի. «Ես ինչով էլ զբաղվեմ, կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն «ԽԾԲ»–ն է պատճառ հանդիսացել, որ այդ գործն եմ անում»։ ( Խմբ․ Հրաչյա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի աներորդին է)։

 

 

Լրահոս

Դիտել ավելին