Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի մեղադրանքում ՀՔԾ-ի կողմից լրացումները ունե՞ն քաղաքական ենթատեքստ

14 Նոյեմբեր, 2018 17:44
Քոչարյանի մեղադրանքում ՀՔԾ-ի կողմից լրացումները ունե՞ն քաղաքական ենթատեքստ

Այսօր լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՔԾ-ն լրացումներ  է կատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը բռնի տապալելու համար առաջադրված մեղադրանքը:

Shabat.am լրատվականը այս թեմայով զրուցեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ, ով հաստատելով տեղեկությունը՝  նշեց.

«Չեմ կարող մանրամասնել, միայն կասեմ՝ ըստ էության լրացում չկա: Որոշակի վերաձևակերպումներ կան, բայց մեղադրանքը ամբողջությամբ պարզ չի: Մենք դիմել ենք ՀՔԾ,  որոշ հատվածներ կան մեզ համար, որ դեռ պարզ չի, ոչ թե լեզվի առումով, այլ հենց ձևակերպման: Պարզաբանում դեռևս չի տրվել, հենց որ կտրվի պարզաբանում՝ կարող եմ ավելի մանրամասն ներկայացնել»:

Մեր այն հարցին, թե ԱԺ արտահերթ ընրություններից առաջ ՀՔԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում լրացումներ անելը որևէ քաղաքական ենթատեքս ունի՞, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանխատեսումներ կային, թե այս ընտրություններում հնարավոր է, որ երկրորդ նախագահը կա՛մ հանդես գա իր քաղաքական ուժով, կա՛մ կսատարի որևէ ուժի,  Արամ Օրբելյանը պատասխանեց.

 

«Երևի ավելի ճիշտ կլինի հարցնեք քաղաքագետներին: Կդժվարանամ ասել, թե սա ինչ ազդեցություն  կունենա, ոնց կունենա, ում հաշվարկներն են, կապ ունի, կապ չունի: Օբյեկտիվորեն ուղղակի  կարող եմ հաստատել կա  կապ, թե  չկա, հաստատում եմ՝ կա:»

 

 

Լրահոս

Դիտել ավելին