Կարևոր իրադարձություններ

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը սպառնացել են

14 Նոյեմբեր, 2018 15:51
Հեղինակ՝ Արման Աբովյան
Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը սպառնացել են

Այսօր, մենք (Երևանի ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցություն) ստացանք տարօրինակ մի զանգ : Զանգահարողը ցանկություն հայտնեց զրուցել ինձ հետ: Երբ ֆրակցիայի գործավարը պատասխանեց, որ ղեկավարը տեղում չէ, զանգահարողը անմիջապես դիմեց հայհոյանքների և բացահայտ սպառնալիքների:
Կասկած ունեմ, որ սա կապ ունի մեր երեկվա ՝ 13.11 Երևանի ավագանքու նիստին մեր ֆրակցիայի կողմից հնչեցված ելույթների հետ: Առայժմ զերծ կմնամ անուններ հնչեցնելուց, չնայած նրան, որ գրեթե 100 տոկոսով գիտեմ, թե որտեղից են ոտքերը աճում: Այս փաստի առնչությամբ այսօր դիմելու եմ ոստիկանություն: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանուն հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել: Ասեմ ավելին, եթե ինչ որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վախեցնել կամ խանգարել ,ապա նա միանշանակ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ

 

Լրահոս

Դիտել ավելին