Կարևոր իրադարձություններ

Թող չշահարկեն, որ տարբեր խմբակների գումարները կտրել են. Արայիկ Հարությունյան

14 Նոյեմբեր, 2018 14:48
Թող չշահարկեն, որ տարբեր խմբակների գումարները կտրել են. Արայիկ Հարությունյան

Այսօր ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝անդրադառնալով ռազմահայրենասիրական դաստիարակության խնդրին՝ հայտարարել է.

«Այլեւս դպրոցներում չեն լինելու խմբակներ, որոնց տրվում են հարյուր միլիոնավոր դրամներ բյուջեից, որտեղ գովերգվելու են տուշոնկայով հարստացած նախկին զինվորականներ: Սա չի լինելու, եւ թող չշահարկեն, որ տարբեր խմբակների գումարները կտրել են, կտրել ենք ու տալու ենք այլ նպատակների համար, որ ՀՀ քաղաքացի դաստիարակվի»,-ասել է  նա:

Նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվելու են վերապատրաստման շնորհիվ.

«Սիրելի ուսուցիչներ, ձեր աշխատավարձը բարձրացվելու է վերապատրաստման արդյունքում՝ «Ուսուցիչ» ծրագրով, որը նախատեսված է բյուջեում»:

 

Լրահոս

Դիտել ավելին