Կարևոր իրադարձություններ

Կտեսնեք՝ քանի մլրդ դրամ է ծախսվել որոշ մարդկանց շահերից բխող ծրագրերի վրա. Արայիկ Հարությունյան

14 Նոյեմբեր, 2018 12:55
Կտեսնեք՝ քանի մլրդ դրամ է ծախսվել որոշ մարդկանց շահերից բխող ծրագրերի վրա. Արայիկ Հարությունյան

Այսօր ԱԺ-ում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը  հայտարարել է.

«Առաջիկայում հաշվետվությամբ հանդես կգանք ու կտեսնեք՝ քանի մլրդ դրամ է ծախսվել զանազան, որոշ մարդկանց շահերից բխող ծրագրերի վրա»:

 Նա հայտնել է, որ հարյուր միլիոնավոր դրամներ տրվել են միջազգային ծրագրերը copy/paste անելու համար, այլ ոչ՝ մշակելու.

«Սա է եղել մեր համակարգը, որին ամեն օր բախվում ենք. օր ու գիշեր աշխատես, էս պրոբլեմներն անընդհատ դուրս են գալու»,- ասել է Հարությունյանը:

Արձագանքելով Շարմազանովի այսօրվա հայտարարությանը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ միլիարդավոր դրամներ են տրվում հայագիտությանը, որի արդյունքը փոքր է. «Տնտեսագիտության պրոֆեսորի համար ստեղծել են հիմնադրամ՝ հայագիտության համար, որ զբաղվածություն ունենա... այ տենց են ծախսվել գումարները»:

 

Լրահոս

Դիտել ավելին