Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց

14 Նոյեմբեր, 2018 10:36
Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց

Այսօր առավոտյան ժամը 9:30-ից Կառավարության շենքի դիմաց բողոքի մեծ ակցիա է տեղի ունենում, որը կազմակերպել են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները։

Վերջինները բողոքում են Տրանսպորրտի և կապի նախարարության կողմից Բագրատաշենի անցակետում կուտակված 300-ից ավել և Վրաստանում կուտակված աջ ղեկերով մեքենաների խնդրի իրենց կողմից առաջարկվող լուծման նախագծի տարբերակի դեմ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերջերս հայտնել էր, որ ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում նախարարությունը հնարավոր է համարում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին