Կարևոր իրադարձություններ

Ովքեր են ՔՊ ցուցակում հայտնված նախկին ՀՀԿ-ական «տասովշչիկները»․ «Հրապարակ»

14 Նոյեմբեր, 2018 09:40
Ովքեր են ՔՊ ցուցակում հայտնված նախկին ՀՀԿ-ական «տասովշչիկները»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակառակ հավաստիացումներին, որ «ՔՊ» ցուցակում չեն լինելու նախկին իշխանավորներ, նախկին ՀՀԿ-ի դերակատարներ, առավել ևս՝ «տասովշչիկներ», մենք տեղեկացանք, որ Սյունիքից կառաջադրվի նախկին ՀՀԿ-ական Տիգրան Կարապետյանը։ Նա Սյունիքի նախկին մարզպետ Վահե Գրիգորյանի մտերիմներից է, գործարար, որը նաև Գորիսի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել։

«ՔՊ»-ի ռեյտինգային ցուցակով 5-րդ ընտրատարածքում` Արարատի մարզում, կառաջադրվի նաև Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը, ով եղել է նախկին ՀՀԿ-ական, մոտ 10 տարի՝ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի օգնական-խորհրդականը, սկսած 2001-ից և 2012-15թթ․-ին։ Օգնել է ներկայիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Բոլոր ընտրություններում եղել է ՀՀԿ տարածքային շտաբի ակտիվ դերակատարներից։ Նրա առաջադրումը տեղի կուսակտիվի շրջանում դժգոհություն է բարձրացրել։

Ի դեպ, նրա ղեկավարած հիմնադրամը հովանավորում է Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Գագիկ Ադիբեկյանը, ով լավ հարաբերություններ ուներ նախկին իշխանությունների հետ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ վերջինիս մոտ բարեխոսել է մարզպետի բարեկամ Լիլիթ Միրզախանյանը, ում հետ Հովհաննիսյանը մտերմիկ հարաբերություններ ունի»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին