Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ում կանայք անհանգիստ են. «Իրավունք»

14 Նոյեմբեր, 2018 08:46
ԲՀԿ-ում կանայք անհանգիստ են. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Թե ինչպիսին կլինի «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախընտրական ցուցակը, դեռեւս հայտնի չէ: Ինտրիգը թողնվել է մինչեւ վերջին պահը:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է լրջորեն վերանայել իր շուրջ գտնվող քաղաքական գործիչներին, հատկապես կանանց:

Գ. Ծառուկյանն, ըստ էության, մտավախություն ունի, որ երկրորդ քաղաքական ուժ այլեւս խորհրդարանում չի լինելու, իսկ ավելի համեստ ներկայացվածություն ունենալու համար, ավելի  կազմակերպված պատգամավորներ են պետք:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Սյունիքից՝ իրեն դուրս դնելով ցուցակում լավ տեղի համար կռիվ տվողների շարքերից:

Իսկ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Մարգարյանն առհասարակ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին:
Սակայն այս ամենից, միեւնույն է, թեժ պայքարիը չի մեղմվում ու յուրաքանչյուրն անհանգիստ է իր քաղաքական ապագայի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին