Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. կա զոհ և վիրավորներ

13 Նոյեմբեր, 2018 23:41
Խոշոր ավտովթար Երևանում. կա զոհ և վիրավորներ

Նոյեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայընում է  Shamshyan.com-ը:

Ժամը 20:40-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Opel մակնշի 35 MF 327 համարանիշի, Mercedes մակնիշի 35 MF 726 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի հիվանդանոց: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

2 մեքենաների բախման հետևանքով վնասվել է նաև նշված հատվածով վթարի պահին երթևեկող Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Կարեն Ավագյանի Opel մակնիշի 35 ՍN 285 համարանիշի ավտոմեքենան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին