Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Վերաքննիչ դատարանը բեկանեց Շահեն Հարությունյանի վերաբերյալ Վարչական դատարանի որոշումը

13 Նոյեմբեր, 2018 19:10
Վերաքննիչ դատարանը բեկանեց Շահեն Հարությունյանի վերաբերյալ Վարչական դատարանի որոշումը

Այսօր Վարչական վերաքննիչ դատարանը բավարարեց Շահեն Հարությունյանի ու նրա ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած բողոքը Վարչական դատարանի՝ 2018թ. սեպտեմբերի 6-ի որոշման դեմ:

Նշենք որ Ոստիկանությունը պահանջել էր պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 17-20-ը հավաքներ և երթեր անցկացնելու համար: Դրանք նախապես ներկայացված էին 4 տարբեր հայցերի տեսքով: Շահեն Հարությունյանի ներկայացուցչի միջնորդությամբ միացվեցին մեկ վարույթում:

2017 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ Վարչական դատարանը մասնակի բավարարեց Շահեն Հարությունյանի դեմ ՀՀ Ոստիկանության ներկայացրած հայցը՝ արձանագրելով միայն մեկ իրավախախտում, և Հարությունյանին տուգանեց 150.000 ՀՀ դրամով:

Վարչական դատարանը Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու պահանջով հավաքը համարել էր շտապ, քանի որ հնարավոր չէր օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում իրազեկում ներկայացնել դրա վերաբերյալ և միայն թույլտվություն ստանալուց հետո կազմակերպել այն: Դատարանի կարծիքով՝ անհրաժեշտ է եղել ձեռնարկել անհապաղ միջոցներ, ուստի սա այն բացառիկ դեպքերից է եղել, երբ օրենսդիրը գրավոր իրազեկման պահանջ չի ներկայացնում։

Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի մահվան մեղավորներին պատժելու և որոշ պաշտոնյաների հրաժարականի մասին պահանջներին, Վարչական դատարանը դրանք համարել էր ոչ հրատապ և շարունակվող, ուստի՝ անհրաժեշտ էր համարել դրա վերաբերյալ օրենքով սահմանված կարգով իրազեկումը՝ անկախ նրանից, թե քանի օր է տևել հավաքը, ինչ նպատակ է հետապնդել և ինչպես է իրականացվել:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին