Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին Ազգային ժողովի միջանցքներում

13 Նոյեմբեր, 2018 16:10
Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին Ազգային ժողովի միջանցքներում

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել Ազգային ժողովի միջանցքներում, քանի որ առաջիկա մեկ շաբաթում պատրաստվում է ասուլիս հրավիրել ու բոլոր հարցերին պատասխանել։

«Ինչքան շատ եմ էս ֆորմատներով ձեր հարցերին պատասխանում, էնքան հետաձգվում է ասուլիսը։ Դրա համար ես պլանավորում եմ առաջիկա մի շաբաթվա ընթացքում ասուլիս անել․ խնդրում եմ՝ եկեք, էդ օրը խոսենք», – ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Հանրապետական կուսակցության հայտարարության նախագծում առկա մեղադրանքներին, ըստ որոնց՝ Փաշինյանն է եղել Մարտի 1-ի դեպքերի սադրիչներից մեկը, վարչապետի պաշտոնակատարն հրաժարվեց մեկնաբանել ԱԺ միջանցում ։

 

Լրահոս

Դիտել ավելին