Կարևոր իրադարձություններ

Փոխվել է վարկավորման կառուցվածքը. ավելի շատ վարկեր սկսել են ուղղվել արդյունաբերություն, հիփոթեքային շուկա. ԿԲ նախագահ

13 Նոյեմբեր, 2018 15:24
Փոխվել է վարկավորման կառուցվածքը. ավելի շատ վարկեր սկսել են ուղղվել արդյունաբերություն, հիփոթեքային շուկա. ԿԲ նախագահ

Բանկային շուկայում մրցակցությունը մեծ է եւ այսօր կան գործարարներ շուկայում, որ նախկինում են վարկեր վերցրել, որոնց պայմաններն անհամեմատելի են գործող պայմանների հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ հավելելով, որ այսօր վարկերի պայմաններն ավելի լավ են, որովհետեւ տոկոսադրույքների նվազման միտումը շարունակվում է:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին, թե այսօր ունե՞նք վարկերի վճարունակ պահանջարկ շուկայում, Ջավադյանը պատասխանեց. «Իհարկե պահանջարկ կա: Որոշակիորեն փոխվել է վարկավորման կառուցվածք. Ավելի շատ վարկերն սկսել են ուղղվել արդյունաբերությունը, հիփոթեքային վարկավորում, ծառայություններին տրվող վարկերի տեմպը նվազել է: Եթե պահանջարկ չլիներ, եթե բիզնեսը չկլաներ այդ վարկերը, այսքան վարկեր չէին լինի: 2018-ին ունենք վարկավորման 10 տոկոսից ավելի աճ, դա բավական մեծ ցուցանիշ է»:

Անդրադառնալով տոկոսադրույքներին, ԿԲ նախագահը նշեց, որ դրանք բավականին իջել են. «Վերջին երեք տարիներին ծառայություններին տրվող վարկերի տոկոսադրույքը իջել է 2 տոկոսով, արդյունաբերության ոլորտին տրվողը՝ 3 տոկոսով»:

 

Լրահոս

Դիտել ավելին