Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան

13 Նոյեմբեր, 2018 15:10
Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան

Հայաստանում պետք է փոխվի հանքարդյունաբերության բովանդակությունը, երբ ոչ թե Հայաստանից կարտահանվի խտանյութը, այլ կվերամշակվի ու կարտահանվի արդեն վերամշակված ապրանքը. պոտենցիալ ներդրողներն արդեն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

ՆՎարչապետի պաշտոնակատարի խոսքով, այսօր պետք է աշխատել հանքարդյունաբերության բովանդակությունը փոխելու ուղղությամբ. «Հիմա կան ներդրումային մի քանի նախագծեր, որոնց իմաստը հետևյալն է՝ պոտենցիալ ներդրողները ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: Սա նշանակում է, որ մենք ոչ թե ուղղակի խտանյութը կարտահանենք, այլ Հայաստանի ներսում կվերամշակենք, դրա արդյունքում կստանանք մետաղ, մետաղից էլ այլ արտադրանք: Սա լրիվ ուրիշ բովանդակություն կհաղորդի մեր հանքարդյունաբերության ոլորտին: Իհարկե, այստեղ մենք այս շրջանակի մեջ ունենք այլ կարևոր խնդիր՝ սահմանել ժամանակակից ամենաբարձր բնապահպանական չափանիշները, որ մենք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանենք»,- նկատեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին