Կարևոր իրադարձություններ

Սեֆիլյանը կգլխավորի «Սասնա ծռերի» նախընտրական շտաբը

13 Նոյեմբեր, 2018 14:50
Սեֆիլյանը կգլխավորի «Սասնա ծռերի» նախընտրական շտաբը

Հետին ամսաթվով քաղաքացիություն չշնորհելու արդյունքում «Սասնա ծռերի» ցուցակում չընդգրկվելը կօգնի, որպեսզի մենք ավելի շատ ձայն հավաքենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով՝ ակտիվ մասնակցություն է ունենալու քարոզարշավին և հավանականությունը մեծ է, որ ԱԺ արտահերթ ընտրություներում ինքը կգլխավորի նախընտրական շտաբը: 

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը, որպես թեկնածու չի կարող ընդգրկվել նախընտրական ցուցակում, քանի որ վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի չի հանդիսանում: Անդրադառնալով իրեն հետին ամսաթվով քաղաքացիություն շնորհելու հարցին, Սեֆիլյանն ասաց.

«Մենք լսել ենք, որ կառավարությունն ընթացք է տվել ինձ քաղաքացիություն շնորհելու հարցին և փաստաթղթերն ուղարկել Արմեն Սարգսյանի մոտ՝ ստորագրելու:  Իսկ ինչ վերաբերվում է ինձ հետին թվով քաղաքացիություն չշնորհելուն,  ապա դա մտնում է վարչապետի լիազորությունների մեջ, և այդ խնդիրը կարող էր լուծվել, չգիտեմ ինչու չի լուծվել»:

 Հարցին, թե իր ցուցակում չընգրկվելն ինչպե՞ս կանդրադառնա կուսակցության ստացած ձայների քանակի վրա, Սեֆիլյանն ասաց, որ գնահատականը կտա ժողովուրդը, քարոզարշավին ես շատ ակտիվ եմ լինելու, մենք այնպիսի քարոզչական մարտավարություն ենք ընտրել, որ իմ՝ ցուցակում չընգրկվելը բացասական ազդեցություն չի ունենա, ընհակառակը, ինձ թույլ  չտալով ցուցակում ընդրգկվել՝ ինձ օգնեցին, որպեսզի մենք ավելի շատ ձայն հավաքենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին