Կարևոր իրադարձություններ

Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին. Արարատ Միրզոյան

13 Նոյեմբեր, 2018 14:27
Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին. Արարատ Միրզոյան

Մենք համոզված ենք, որ հիմա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին։ Այս մասին  ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

Նա խոսքով՝ Հայաստանի դերը կամ արդյունավետությունը որևէ կառույցում գնահատելիս համակողմանի եւ համալիր պետք է նայել. «Եթե դուք խոսեք տասնյակ հարցերի մասին, որոնք առնչվում են Հայաստանին, ապա տասնյակ հարցերի արդյունքները ամփոփելով կտեսնենք՝ երերո՞ւն են Հայաստանի դիրքերը, թե՞ ոչ։ Եթե այդպիսի վերլուծություն անենք, կտեսնենք, որ հակառակը՝ երերուն չեն։ Դուք վերցրել եք մի հարց եւ ասում եք՝ եթե սա չստացվի, ուրեմն մեր դիրքերը երերուն են, ես դրա հետ համաձայն չեմ»։

Արարատ Միրզոյանը նկատեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ ռազմական անվտանգությունը կապ չունի։ 

Նա, թեև հրաժարվեց մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ թեժ խոսակցության եւ վեճի մասին լուրերը, սակայն նշեց. «Եղել է քննարկում, կարծիքների փոխանակում, կարծիքների բախում, և  հասկանալի է՝ ամեն երկիր իր շահերն է ներկայացնում, նորմալ է, որ եղել է անհամաձայնություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին