Կարևոր իրադարձություններ

Բոլոր արատավոր երևույթների պատճառը և սկզբնաղբյուրը ՀՀԿ-ում է. Արարատ Միրզոյան

13 Նոյեմբեր, 2018 13:53
Բոլոր արատավոր երևույթների պատճառը և սկզբնաղբյուրը ՀՀԿ-ում է. Արարատ Միրզոյան

Եթե ես լինեի Հանրապետական կուսակցության տեղը, չնայած չեմ պատկերացնում նման բան, բայց ես «պաուզա» կվերցնեի քաղաքական կյանքին մասնակցությունից,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի առաջին պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով, բոլոր այն խնդիրնները, որոնք այսօր կան մեր երկրում և մեր երկրի շուրջ արտաքին աշխարհում ՝ իրենց արմատներով գնում են դեպի Հանրապետական կուսակցության վարած քաղաքականություն՝ սկսած կադրային նշանակումներից, մինչև կոռուպցիա և թալան: Բոլոր արատավոր երևույթների պատճառը և սկզբնաղբյուրը իրենք են,-նշեց Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով՝ նոր իշխանության վերաբերյալ ՀՀԿ-ի կողմից արված արձանագրումներին, Արարատ Միրզոյանը ասաց. «Ես չեմ պատկերացնում ինչպես են նրանք դիկտատուրա արել, ինչպես են այդ մարդիկ խոսում դիկտատուրայից: Կամ նրանք ադեկավատ չեն կամ որոշել են չառերեսվել իրականության հետ, չանկեղծանալ, գուցե իրենք իրենց նույնիսկ չխոստովանեն, որ իրենք են մողավորը»:

Ամփոփելով իր խոսքը փոխվարչապետի առաջին պաշտոնակատարն ընդգծեց՝ եթե մարդիկ կան, որ դիկտատուրայի մասին ամենավերջինը պիտի խոսի, ապա այդ մարդիկ հենց ՀՀԿ-ում են: Ես զարմանում եմ, որովհետև այո այդ մարդիկ կամ ադեկվատ չեն կամ շարունակում են մարդկանց խաբել, իրենք իրենց ներսում գիտեն, բայց շարունակում են ամեն ինչ քողարկել:

 

Լրահոս

Դիտել ավելին