Կարևոր իրադարձություններ

Ոչ մեկը չի կարող կանխատեսել ընտրությունների արդյունքները․ Նաիրա Զոհրաբյան

13 Նոյեմբեր, 2018 12:28
Ոչ մեկը չի կարող կանխատեսել ընտրությունների արդյունքները․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իմաստ չի տեսնում քննարկել որևէ ուժի հետ Բարգավաճ Հայաստան կուսակցության կոալիցիա կազմելու հարցը․ «Կոալիցիայի մասին որևէ իրավասություն չունեմ և որևէ իմաստ չեմ տեսնում խոսել, որովհետեւ ոչ մեկը չի կարող կանխատեսել ընտրությունների արդյունքները։ Այս պահին նման խնդիր ուղղակի անիմաստ է քննարկել, ինչպիսի հետընտրական կոալիցիաներ, պայմանավորվածություններ, զարգացումներ կլինեն, այդ հարցերին իմաստ կլինի անդրադառնալ բացառապես դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։ 

Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ Քաղաքացիական պայմանագիրը շահագրգիռ է կոռեկտ ընտրապայքարի գնալու։ «ՔՊ–ի ու ԲՀԿ–ի միջեւ հակասություններ փնտրել–գտնելու կամ արհեստականորեն հրահրելու բոլոր փորձերը վստահաբար ասեմ, որ այս անգամ չի ստացվելու»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին