Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը զգուշացնում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենին

13 Նոյեմբեր, 2018 11:20
Հեղինակ՝ Լիլիթ Մակունց
Լիլիթ Մակունցը զգուշացնում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենին

Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում զգուշացնում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանին աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ չզբաղվել: 

«Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:

Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ:

Այս զգուշացումն ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներին»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին