Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը հարցաքննվե՞լ է. «Ժողովուրդ»

13 Նոյեմբեր, 2018 09:27
Դավիթ Տոնոյանը հարցաքննվե՞լ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում ԱԻՆ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է քննվում: Ընդ որում, չարաշահումները կատարվել են, երբ նախարարը այժմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ իրեն հարցաքննության հրավիրել են, թե ոչ, Տոնոյանը բացասական պատասխան է տվել: «Այդ դեպքերի հետ կապված մի ամբողջ կոպլեքս է, որով նախաքննությունը ներկայումս իրականացվում է, ես չէի ուզենա որևէ մեկնաբանություն անել դրա հետ կապված»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն բացահայտումներին, ըստ Տոնոյանի, թավշյա հեղափոխությունից հետո ավելացել են բացահայտման դեպքերը: «Եթե հիմա որևէ բան կատարվել է իմ պաշտոնավարման ժամանակահատվածում և ունեցել է հետևանքներ, կարող ենք խոսել այդ մասին, բայց ես հիմա գիտեմ, որ պաշտպանության նախարարությունում իրականացվում են բազմաթիվ ծառայություններ ու բազմաթիվ քննություններ»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին