Կարևոր իրադարձություններ

Իշխանությունը շարունակում է ուսումնասիրել իր թիմակիցների ռեյտինգը. «Հրապարակ»

13 Նոյեմբեր, 2018 08:25
Իշխանությունը շարունակում է ուսումնասիրել իր թիմակիցների ռեյտինգը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը շարունակում է ուսումնասիրել իր թիմակիցների ռեյտինգը։ Հայտնի է, որ նման գործիքակազմի տիրապետում է ԱԱԾ-ն, դեռ նախկին իշխանությունների շրջանից։ Պարբերաբար հարցումներ են արվում՝ ովքեր ինչ հեղինակություն ունեն երկրում, ինչ ռեյտինգ ունի երկրի թիվ մեկ պաշտոնյան, որ կուսակցությունն է վայելում հանրության համակրանքը, ով շանս ունի անցնելու խորհրդարան եւ այլն։ Մեր տեղեկություններով, վերջերս հարցում է անցկացվել նաեւ գործադիր իշխանության հետ կապված՝ կառավարության որ անդամներն ինչ հեղինակություն ունեն։ Պարզվել է՝ առաջատարների եռյակն այսպիսի տեսք ունի․ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան եւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան»։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին