Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանը հեռացվել է միջխորհրդարանական հանձնաժողովների կազմից

12 Նոյեմբեր, 2018 23:16
Գալուստ Սահակյանը հեռացվել է միջխորհրդարանական հանձնաժողովների կազմից

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը հեռացվել է միջխորհրդարանական հանձնաժողովների կազմից: Նման որոշում կայացվել է նոյեմբերի 12-ին տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստի ժամանակ:

ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ Գալուստ Սահակյանը, մասնավորապես, Հայաստան-Իրան եւ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբերի անդամ էր: Նրան փոխարինելու է ՀՀԿ-ական նոր պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Այս փոփոխությունն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

 

Լրահոս

Դիտել ավելին