Կարևոր իրադարձություններ

Հայտնի են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողները

12 Նոյեմբեր, 2018 21:15
Հայտնի են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությունը:

ՀՀ վարչապետի անունից մրցանակները հանձնել է Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Արայիկ արությունյանի խոսքով, ուսուցչի տոնը կարևոր իրադարձություն է նախարարության համար` ուսուցչին գնահատելու և արժևորելու տեսանկյունից. «Հեղափոխությունից հետո մենք քննարկել ենք հարցը, թե արդյոք մրցանակաբաշխությունը ծառայում է իր հիմնական նպատակին և արդյոք մրցույթը նպաստում է ԿԳ նախարարության առջև դրված խնդիրների իրագործմանը: Գտնում ենք, որ Ուսուցչի տոնը շատ կարևոր է հետևյալ հիմնավորմամբ. մենք պարտավոր ենք հետևողականորեն բարձրացնել ուսուցչի վարկանիշն ու հեղինակությունը: Ուսուցիչն ու տնօրենը մեր ամենակարևոր գործընկերներն են` դպրոցում կրթական ծրագրերը իրագործելիս: Առանց ուսուցչի և տնօրենի օգնության, առանց նրանց ակտիվ միջամտության կրթական ծրագրերը պարզապես իրագործելի չեն: Նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի գործընկերային հարաբերությունները ստացվեն և մենք դպրոցներում ունենանք միջավայր` ձևավորելու Հայասատանի Հանրապետության ազատ, անկախ, վերլուծող, քննող ու քննադատող քաղաքացի»,- իր ելույթում նշել է Արայիկ Հարությունյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին