Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Նիկոլայ Սվանիձեին

12 Նոյեմբեր, 2018 18:37
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Նիկոլայ Սվանիձեին

Հայտնի քաղաքական մեկանաբան Նիկոլայ Սվանիձեին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսել է քաղաքական հուշագրությունների ժանրի իր նոր լույս տեսած գրքի մասին, ուր խոսում է ժամանակակից Հայաստանի քաղաքական կյանքի մասին, որում էական է նաև իր դերակատարությունը, ինչպես նաև վերակառուցման ժամանակաշրջանի ու ԽՍՀՄ փլուզման մասին։

 «Երկրի գաղափարախոսությունն արդեն ճեղք էր տվել, իսկ ղեկավարությունը չուներ նոր գրավիչ գաղափարներ, որ դրանք առաջարկեր հասարակությանը։ Բացի դրանից, չկար նաև քաղաքական կամք ԽՍՀՄ փլուզումը թույլ չտալու համար»,-  նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև հակադարձել է այն պնդումներին, թե ԽՍՀՄ փլուզումը սկսվել է Ղարաբաղից։

«Երկրի փլուզումը սկսվեց բոլորովին այլ պատճառներով։ Պարզապես դա առավել ակնհայտ երևաց այն հատվածներում, ուր լարվածությունն ամենաուժեղն էր, երբ ազգային գործընթացներ էին ընթանում։ Իսկ Խորհրդային Միությունում փորձում էին դա խլացնել, և երբ Մոսկվայում իմ հանդիպումների ժամանակ ես փորձում էի բացատրել իրավիճակը, ինձ ասում էին, որ այդպիսի պրոցեսները ԽՍՀՄ-ում շատ են, և մեկի լուծումը կարող է բերել շղթայական ռեակցիայի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա հավելել է նաև, որ հայկական կողմը ԽՍՀՄ ղեկավարությանը զգուշացրել է, որ այս հարցը չլուծելն անդառնալի հետևանքների կհանգեցնի, բայց ըստ էության, Մոսկվայում այնքան էլ լավ չեն պատկերացրել իրավիճակի լրջությունը։

Գրքում բավականին կտրուկ արձագանքների հետ մեկտեղ՝ կան նաև նախկին խորհրդային որոշ ղեկավարների վերաբերյալ դրական հիշատակումներ, որոնցից են Եվգենի Պրիմակովն ու Ղարաբաղի հարցերով ԽՍՀՄ հանձնակատար Արկադի Վոլսկին։

Ըստ Քոչարյանի՝ վերջինիս, ի դեպ, մինչև այսօր էլ մեծ գոհունակությամբ ու ակնածանքով են հիշում Ղարաբաղում, ով այն քչերից մեկն էր, որ պատկերացնում էր խնդրի էությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին