Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ-ի կողմից շվեդական Gripen կործանիչներ ձեռք բերելու մասին

12 Նոյեմբեր, 2018 16:56
Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ-ի կողմից շվեդական Gripen կործանիչներ ձեռք բերելու մասին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է շվեդական կործանիչներ գնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին։

«Եկեք չկենտրոնանանք որևէ զինատեսակի վերաբերյալ ՀՀ ՊՆ որևէ առաջարկության վրա: Մենք բոլոր առաջարկություններն ուսումնասիրում ենք ու գնին, որակին ու մատակարարման ժամկետներին համապատասխան որոշումներ են կայացվում: Որևէ որոշում Gripen-ների վերաբերյալ այս պահին չկա»,- այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տոնոյանը։

Նա հավելեց, որ մեկ այլ գործընկերոջ կողմից այլ առաջարկ կա, որն ուսումնասիրվում է և մոտ ապագայում որոշում է կայացվելու ձեռքբերումների հետ կապված: 

 

Լրահոս

Դիտել ավելին