Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

12 Նոյեմբեր, 2018 16:47
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում ելույթին։ Միջանկյալ նշենք, որ իր խոսքում Փաշինյանը նշել է աշխարհի ժողովուրդների՝ օրենքի ուժով ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին:

Պաշտոնական Բաքուն ՀՀ վարչապետի պաշտոնակատարին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու նպատակով «հայտարարություններից անցնել գործնական քայլերի»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նշել էր նաև, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ տասնամյակներ շարունակվող պայքարն իր ճակատագիրը տնօրինելու համար դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 

«21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի»,- հայտարարել էր նա։

 

Լրահոս

Դիտել ավելին