Կարևոր իրադարձություններ

Մենք գիտեինք, որ իրենք սուտ են ասում․ փրկիչ չկա․ Աշոտյան

12 Նոյեմբեր, 2018 15:55
Մենք գիտեինք, որ իրենք սուտ են ասում․ փրկիչ չկա․ Աշոտյան

Իշխանությունն արտահերթ ընտրությունները նշանակել է դեկտեմբերին, քանի որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օր օրի գահավիժում է, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը: 

«Երկրի իրական պրոբլեմները որևէ կապ չունեն Փաշինյանի նախընտրական ճառաբանության հետ: Երևի նոր է հասկացել, թե ինչ գործի է անցել: Ապրի ինքը, որ կարողացել է մարդկանց մեջ հույս առաջացնել, բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը չարդարացվեն»,- ասաց Աշոտյանն ու հավելեց, որ ինքը՝ որպես քաղաքացի, մեծապես շահագրգռված է, որ ժողովուրդը հերթական անգամ հիասթափություն չապրի։

Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ապացուցել է իր վճռականությունն ու կամքը, ամրությունը՝ հարված և «ուդառ» պահելու․ սկզբունքայնությունը վերացնելը կնշանակի վերացնել բարոյական նկարագիրը։

«Իշխանության փոփոխությունից հետո մթնոլորտի փոփոխություն նկատվում է, որը պայման է գործ անելու, բայց արդյո՞ք մթնոլորտային փոփոխությունը չպետք է փոխակերպվի աշխատանքի: Եթե նման բան են թույլ տվել, եթե քաղաքական հիգիենայի  պրոբլեմներ ունեն, ՀՀԿ-ն նման խնդիրներ չունի: Եթե պետք է ասեին՝ ժողովո՛ւրդ, պետք է մաքրենք 20 տարվա ախոռ, թող չխոստանային կենսաթոշակ, բարձր աշխատավարձ: Իրենք եկել են իշխանության այլ խոստումներով, բարդ խնդիրներին խոստացել են հեշտ լուծումներ, ասում էին՝ Սաշիկը 50/50 է, կարմիր գծերը հանելու ենք, բյուջեն ավելացնելու ենք, կենսամակարդակը կբարձրանա: 

Մենք գիտեինք, որ իրենք սուտ են ասում, ժողովուրդը մտածում էր, որ կա փրկիչ, բայց փրկիչ չկա, փրկիչը մի անգամ է եկել: Խորամանկություն է, որի արդյունքները մենք տեսնում ենք»,- հավելեց նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին