Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցն ու Լուկաշենկոյի մտահոգությունը

12 Նոյեմբեր, 2018 15:40
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցն ու Լուկաշենկոյի մտահոգությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Մինսկի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար երեք թեկնածու առաջադրելու պատրաստակամության, ինչպես նաև այդ հարցում Աստանայի հետ բանակցությունների վարման մասին, տեղեկացնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Տարբերակները շատ էին, սակայն դա չի նշանակում, որ մենք ճնշել ենք Հայաստանին, որ կան հաղթողներ և պարտվողներ։ Փաշինյանը պետք է կառավարությունում զբաղվի այդ իրավիճակով։ Հայաստանը ղեկավարում է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, ինչը անցումային շրջանում գտնվող երկրի համար մեծ բեռ է։ Հայաստանը կհաղթահարի՞ դա»,- ասել է Լուկաշենկոն և հավելեgmլ, որ եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատարը (Նիկոլ Փաշինյանը, խմբ․) «հասկանա իրավիճակն ու պատասխանի», վերջնական որոշում կկայացվի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորդի նիստի ժամանակ մասնակից երկրների ղեկավարներին (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) չի հաջողվել նոր գլխավոր քարտուղար ընտրել։ 

Ավելի ուշ հաղորդվել է, կազմակերպության անդամ երկրները պայմանավորվել են ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար ընտրել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին