Կարևոր իրադարձություններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. պատասխանատուները հերքում են տրանսպորտի կուտակումների մասին լուրերը

12 Նոյեմբեր, 2018 14:29
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. պատասխանատուները հերքում են տրանսպորտի կուտակումների մասին լուրերը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

«Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են: Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական մեքենաների քանակը հերթում 1/5 է կազմում»,-գրել է Փամբուխչյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից էլ տեղեկացնում են՝  «Այն տեղեկատվությունը, որ հայ վարորդները 3-4 օր գտնվում են սահմանին, չի համապատասխանում իրականությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին