Կարևոր իրադարձություններ

«Ապշած եմ այս մարդկանց՝ իրականությանն առերեսվելու խրոնիկ անկարողությամբ». Ռուբեն Ռուբինյանը՝ ՀՀԿ պատգամավորներին

12 Նոյեմբեր, 2018 12:56
Հեղինակ՝ Ռուբեն Ռուբինյան
«Ապշած եմ այս մարդկանց՝ իրականությանն առերեսվելու խրոնիկ անկարողությամբ». Ռուբեն Ռուբինյանը՝ ՀՀԿ պատգամավորներին

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այդուհանդերձ, կրելով պատասխանատվության և դժվարին բարեփոխումների բեռը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, հանդես գալով որպես իշխող ուժ, մի շարք հարցերում կրկնեց իշխանական կուսակցություններին բնորոշ սխալներն ու բացթողումները»,- գրված է ՀՀԿ խորհրդի՝ երեկ հրապարակած հայտարարության մեջ։

Այսինքն այս մարդկանց համար ընտրություն կեղծելը, ընտրակաշառք բաժանելը, մարդկանց ապօրինի ազատազրկելը, մարդասպաններին չդատելն ու ազատ արձակելը, զինվորից գողանալը, մամուլի վրա ճնշումներ գործադրելը, մարտի 1 անելը, պետական համակարգը կոռուպցիայի մեջ թաղելը, համակարգային կաշառակերություն խրախուսելը պարզապես «սխալներ ու բացթողումներ» են։ Տենց, իմիջիայլոց՝ սխալ ա, արել ենք, էլի։

Ուղղակի ապշած եմ այս մարդկանց՝ իրականությանն առերեսվելու խրոնիկ անկարողությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին