Կարևոր իրադարձություններ

Պերուում անդունդն է ընկել ֆուտբոլի պատանեկան հավաքականին փոխադրող ավտոբուսը

12 Նոյեմբեր, 2018 12:17
Պերուում անդունդն է ընկել ֆուտբոլի պատանեկան հավաքականին փոխադրող ավտոբուսը
 

Պերուի հյուսիսում անդունդն է ընկել ֆուտբոլի պատանեկան հավաքականին փոխադրող ավտոբուսը, ինչի հետեւանքով զոհվել են յոթ դեռահասներ, եւս 11 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին Canal N հեռուստաալիքին հայտնել է երկրի առողջապահության նախարար Սիլվիա Պեսահը:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին Ամասոնաս տարածաշրջանի Չաչապոյաս քաղաքի մերձակայքում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ավտոբուսը կորցրել է կառավարումն ու ընկել անդունդը:

«Զոհվել է յոթ դեռահաս: Հարազատները ճանաչել են մարմինները»,-հայտնել է նախարարը: 11 տուժածներից տասը 13-14 տարեկան են, եւս մեկը՝ կին»,-հավելել է Պեսահը: Բոլոր տուժածները հոսպիտալացված են, երկու դեռահասների արդեն դուրս են գրել բուժհիմնարկներից: Պերուի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել տեղի ունեցած կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին