Կարևոր իրադարձություններ

Հանրապետականները հավակնում են գալիք խորհրդարանում լինել մեծությամբ երկրորդ ուժը

12 Նոյեմբեր, 2018 12:06
Հանրապետականները հավակնում են գալիք խորհրդարանում լինել մեծությամբ երկրորդ ուժը

Azatutyun.am-գրում է .

Ժողովրդական ճնշմամբ իշխանությունից հեռացած հանրապետականները կարծում են, թե այսօր իրենք միակ իրական ընդդիմությունն են, և հավակնում են գալիք խորհրդարանում լինել մեծությամբ երկրորդ ուժը։ Երեկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շուրջ հինգ ժամ տևած խորհրդի նիստից հետո պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց՝ Հանրապետականը իր առաջնորդությամբ մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։

«Ի վերջո, առաջիկա ընտրություններում չի որոշվում, թե ով է լինելու իշխանություն՝ այդ հարցը կարծես թե արդեն որոշված է, և կարծում եմ, որ այն վարչապետը, որին հրապարակում հավաքված մեր համաքաղաքացիները մատնանշեցին որպես ժողովրդի թեկնածու և որին Ազգային ժողովը տվեց այդպիսի հնարավորություն, պետք է շարունակի կատարել այն պարտականությունը, որը ստանձնել է: Ինքը ունի ապացուցելու բան, ինքը ունի աշխատանք կատարելու, և մենք պատրաստ ենք որպես ընդդիմություն ապագա խորհրդարանում հավասարակշռել դա», - ասաց Սարգսյանը:

 


Շարունակությունը ՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին