Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը

11 Նոյեմբեր, 2018 22:05
ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին գլխավորելու է Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը, ով այդ պաշտոնում ընտրվել էր նոյեմբերի 11-ի խորհրդի նիստում:

«Ցուցակը կազմված է լինելու ինչպես մեր կուսակցության անդամ հանդիսացող ընկերներից, այնպես էլ այլ կուսակցություն ներկայացնող կամ անկուսակցական թեկնածուներից: Յուրաքանչյուր ոք, ով ընդգրկված է ցուցակում, լինելու է նաև ռեյտինգային ցուցակով»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ այլ անուններ չի նշի` ցուցակները կհրապարակվեն նոյեմբերի 14-ին: Հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է ընտրություններին, ՀՀԿ առաջին փոխնախագահը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցի ընտրություններին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս:

 

Լրահոս

Դիտել ավելին