Կարևոր իրադարձություններ

Բացի ՀՀԿ-ից մյուս ուժերը դուրս են եկել «Ելք» դաշինքի ծոցից. Վիգեն Սարգսյան

11 Նոյեմբեր, 2018 21:18
Բացի ՀՀԿ-ից մյուս ուժերը  դուրս են եկել «Ելք» դաշինքի ծոցից. Վիգեն Սարգսյան

ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է.

«Բացի ՀՀԿ-ից մյուս ուժերը կամ դուրս են եկել «Ելք» դաշինքի ծոցից, կամ այս ընթացքում հասցրել են ստորագրել մի շարք փոխգործակցության պայմանագրեր, որը թուլացնում է նրանց ընդդիմադիր կեցվածքի հնարավորությունը»։ Նա հավելել է, որ չի կարծում, թե այդ ուժերն ընդդիմություն են։

«Ընդդիմության դաշտում մեկ հայտ կա եւ դա ՀՀԿ-ի հայտն է։ Մենք հաջորդ խորհրդարանում ընդդիմություն ունենալու ենք, թե ոչ։ Եթե պատրաստ ենք անցում կատարել միաբեւեռ համակարգի, ապա պետք է ՀՀԿ-ին չվստահել։ Եթե ուզում ենք գոնե երկու կարծիք լինի խորհրդարանում, ապա պետք է ընտրել կամ պարոն Փաշինյանին, կամ ՀՀԿ-ին»,-նշել է  նա։

Վիգեն Սարգսյանը անդրադառնալով ՀՀԿ-ի սխալներին, ասել է, որ դրանք բնորոշ են ցանկացած կուսակցության, որը 5 տարուց ավելի եղել է իշխանության.

«ՀՀԿ-ն հեծանիվ չի հորինել եւ կրկնել այն սխալները, որոնք անում են այն կուսակցությունները, որոնք 5 տարուց ավելի լինում են իշխանության մեջ։ Ճակտագրական են միայն այն սխալները, որոնք մահացու են, ուղղելի չեն։ Մնացածի վրա պետք է աշխատել, բարելավել վիճակը»։

Նա անդրադարձել է նաեւ քարոզարշավին, ասելով, որ վստահ է, որ իշխանությունը կապահովի քարոզարշավի համար բոլոր պայմանները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին