Կարևոր իրադարձություններ

Ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը. կուսակցությունը կմասնակցի ԱԺ ընտրություններին

11 Նոյեմբեր, 2018 20:22
Ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը. կուսակցությունը կմասնակցի ԱԺ ընտրություններին

«Հայաստանի հանրապետական» կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա նշել է, որ իրենք ունեն հնարավորություն՝ կարճ ժամանակում պատարստվելու ընտրություններին:

«Մենք քննարկել ենք մի կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որն ամրագրում է ՀՀԿ-ի մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին, գործող կառավարության արձանագրած արդյունքներին և այն խնդիրներին, որոնք տեսնում ենք մեր տեսակետից, տրված է երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեր գնահատականը», - ասել է Վիգեն Սարգսյանը։

Նա նշել է, որ փաստաթուղթը տեղադրված է նաև կուսակցության կայքում։

Հայտնի է դարձել նաև, որ նիստում ՀՀԿ առաջին փոխնախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին