Կարևոր իրադարձություններ

Բալահովիտում կրակոցներ են հնչել

11 Նոյեմբեր, 2018 18:44
Բալահովիտում կրակոցներ են հնչել

Նոյեմբերի 10-ին, «Զինանոց - 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզում Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են և կրակոցները արձակել է Բալահովիտ գյուղի բնակիչ, 40-ամյա Վահագն Ա.-ն՝ նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Աղաբեկ Հ.-ի տան մոտ:

Վահագն Ա.-ն բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 19:10-ի սահմաններում իր անվամբ հաշվառված «MR 155» տիպի որսորդական հրացանը փորձարկել է և մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Նա ներկայացրել է նաև հրացանը:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական:

 

Լրահոս

Դիտել ավելին