Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը

11 Նոյեմբեր, 2018 15:25
ՀՀԿ-ն քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, Ժամը 15:00-ին  մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը:

Քիչ առաջ գրասենյակ են ժամանել ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և ԳՄ անդամները:

 Նիստին հաջորդելու է խորհրդի ընդլայնված նիստը, որը սկսվելու է 16։00-ին։

Նշենք, որ այսօր կուսակցությունը որոշում կկայացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

Նշենք նաև, որ նիստից անմիջապես հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով:

Հիշեցնենք, որ  կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ ամենայն հավանականությամբ կընդունվի որոշում, որ կուսակցությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին