Կարևոր իրադարձություններ

Մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, ոչ թե մանդատի. Էդուարդ Շարմազանով

11 Նոյեմբեր, 2018 15:06
Մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, ոչ թե մանդատի. Էդուարդ Շարմազանով

Կարծում եմ՝  որոշում կընդունվի, որ կուսակցությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խորհրդի նիստից առաջ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 Անդրադառնալով՝ իր, Արմեն Աշոտյանի և Վիգեն Սարգսյանի կողմից ՀՀԿ ցուցակը գլխավորելու հարցին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք ցուցակի հետ կապված որևէ հարց չենք քննարկել. մի բան կարող եմ ասել, որ ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ՝ Արմեն Աշոտյանը ևս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը, դա Աստված է մեզ տվել, և անկախ նրանից, թե ով որ համարը կլինի, պետք է պայքարել»։

Շարմազանովը նշեց, որ ճիշտ աշխատանքի դեպքում Հանրապետական կուսակցությունը ընտրություններում երկրորդ տեղի ամենամեծ հավակնորդն է:

Խոսելով, ՀՀԿ-ի համար նախկինում ձայն բերող պատգամավորների, այս տարվա ընտրություններին չմասնակցելու մասին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նախ մենք բոլորին հաջողություն ենք մաղթում, բացի դրանից, ՀՀԿ-ն այսօր ունի այլ խնդիր, իսկ 2017 թվականին այլ խնդիր ուներ: Նախորդ տարի մենք գնում էինք 50-60 տոկոս հավաքելու, բացարձակ մեծամասնություն դառնալու, այսօր մենք գնում ենք դառնալու խորհրդարանում միակ և ամենահիմնական ընդդիմադիր ուժը, գնում ենք՝ երկրորդ ուժը լինելու ակնկալիքով, և պետք է գնանք ազգային քրիստոնեական ընդդիմադիր կեցվածքով ու կոչ անենք հանրությանը՝ ընտրեն իսկական ընդդիմադիր կուսակցությանը»,- ասաց նա և նշեց, որ բոլորը պետք է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեն, առավել ևս նրանք, ովքեր առաջին տասնյակում են լինելու:

 

Լրահոս

Դիտել ավելին