Կարևոր իրադարձություններ

Իշխան Սաղաթելյանը կառաջադրվի ԱԺ արտահերթ ընտրություններում

11 Նոյեմբեր, 2018 14:41
Իշխան Սաղաթելյանը կառաջադրվի ԱԺ արտահերթ  ընտրություններում

Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում։

Այս մասին նա տեղեկացրել է տարածած հաղորդագրության մեջ։

«Հարգելի՛ հայրենակիցներ, ընկերներ, համախոհներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ,

Սիրով տեղեկացնում եմ, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրելու եմ իմ թեկնածությունը Գեղարքունիքի մարզում:

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը և սատարումը:

Հ.Գ. Անավարտ մնացած ծրագրերի և նոր գաղափարների կյանքի կոչելու համար ստեղծվել է ևս մեկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք միասին:

 Սիրով՝ Ձեր ամենօրյա ընկեր Իշխան Սաղաթելյան»,– ասված է նախկին մարզպետի հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին